Առողջական խնդիրների դեպքում երեխային ուսումնական հաստատություն չուղարկել
Փետրվարի 1-ից հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը սկսելու կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում ծնողներին առավել ուշադիր լինել երեխաների առողջության հանդեպ:
Նախարարությունը հորդորում է առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց, ուսումնասկան հաստատություն ուղարկելուց: Դա առաջին հերթին վնասակար է երեխայի առողջության համար։
Միաժամանակ երեխան կարող է վարակը փոխանցել իր դասընկերներին։ Նախարարությունը հորդորում է նաև հետևել երեխայի անձնական հիգիենային, հագցնել եղանակին համահունչ, գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել ամուլատոր-պոլիկլինիկական հաստատություն` բժշկական օգնություն ստանալու համար չզբավել ինքնաբուժմամբ: