ԵՄ-ն մեկնաբանել Ռուսաստանի կողմից Բելառուսում ոչ ռազմավարական միջուկային զենքի տեղակայումը
Սա դեէսկալացիայի քայլ չէ: Այսպես է ԵՄ-ն մեկնաբանել Ռուսաստանի կողմից Բելառուսում ոչ ռազմավարական միջուկային զենքի տեղակայումը:
«Սա դեէսկալացիայի քայլ չէ: Սա մի բան է, որը միայն ավելացնում է լարվածությունը, ինչը կարելի է դիտարկել նաև Ռուսաստանի անօրինական ագրեսիայի և դրանում Բելառուսի համագործակցության համատեքստում: Սա հետագա էսկալացիա է և հերթական սադրանքը: Եվրամիությունը իհարկե, շատ ուշադիր կհետևի, թե ինչպես է դա իրականացվում, և մենք համապատասխան կերպով կարձագանքենք»,- ասել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն:
Մայիսի 25-ին Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ռուսական ոչ ռազմավարական միջուկային զենքերը Բելառուսի տարածքում հատուկ պահեստում պահելու կարգը։