Մենք խաղաղությանը հասնելու ճանապարհին ենք. ԱՄՆ Պետդեպը՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին
Մենք խաղաղությանը հասնելու ճանապարհին ենք: Այսպես է մեկնաբանել ԱՄՆ Պետքարտուղարությունը ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը:
«Խաղաղությունը հասանելի է, ուղղակի երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է, և մենք կշարունակենք աջակցել կողմերին այդ հարցում, այդ թվում՝ նրանց հետ անմիջական շփման միջոցով»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։