Քըլըչդարօղլուն Միացյալ Նահանգների խոսնակն է. Սոյլու
Թուրքիայի ներքին գործերի նախարարը Քըլըչդարօղլուին անվանել է Միացյալ Նահանգների խոսնակ:
«Քըլըչդարօղլուն Միացյալ Նահանգների խոսնակն է։ Մարդիկ կարող են մեզ չհավանել, հիացած չլինեն մեր ապրելակերպով, սակայն Քըլըչդարօղլուի առաջարկների մի զգալի մասն այն է, ինչ նրան առաջարկել են ԱՄՆ-ն ու Եվրոպան»,- ասել է նա Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Սոյլուն Քըլըչդարօղլուին անվանել է կոտրված արգելակներով քաղաքական գործիչ։