Չինաստանում գործարարներին արգելել են հանդիպել Միշուստինի հետ
Չինաստանի իշխանություններն արգելել են իրենց առաջատար գործարարներին և քաղաքական գործիչներին հանդիպել Միշուստինի հետ այս երկիր նրա այցի ժամանակ:
Այս մասին գրում է BBC-ն:
«Վեդոմոստի»-ի աղբյուրների համաձայն, ՉԺՀ-ի իշխանությունների և չինական բիզնեսի ոչ մի բարձրաստիճան ներկայացուցիչ, ի վերջո, չի հանդիպել ռուսական ներկայացուցչական մեծ պատվիրակությանը՝ վարչապետի գլխավորությամբ։ Պատճառը Պեկինի մտավախությունն է՝ ընկնելու արեւմտյան պատժամիջոցների տակ՝ Մոսկվայի հետ բարեկամ լինելու պատճառով»,-գրում է կայքը: