Թուրքիայի ափերի մոտ նավ է կործանվել. կա 39 զոհ
Այսօր առավոտյան Թուրքիայի ափերի մոտ նավի խորտակման պատճառով 39 հոգի փախստական է մահացել, տեղեկացնում է sondakika.com կայքը: Թուրքիայի Չանաքքալեի շրջանի ծովային փրկարարական ուժերը օգնության են մեկնել խորտակվող նավին: Նավը Թուրքիայից Հունաստանի Միդիլի կղզի փախստականներ է տեղափոխել: Փախստականները եղել են հիմնականում Սիրիայից և Աֆղանստանից:
Խորտակման հետևանքով 39 հոգի խեղդվել է, 62 հոգի փրկվել: Հայտարարության մեջ նշվում է նաև երեխաների և կանանց լինելու մասին: Թուրքական ոստիկանության կողմից կատարվում է հետաքննություն: Նավը պատկանել է թուրքական կազմակերպության և նավի թուրք աշխատակիցը ձերբակալվել է: