Հասկացեք, այս պատերազմը դեռ չի ավարտվել. Ստոլտենբերգ
Հասկացեք, այս պատերազմը դեռ չի ավարտվել: Ուկրաինան պետք է ճեղքի այն պաշտպանական գծերը, որոնք ամիսներ շարունակ կառուցվել են Ռուսաստանի զինված ուժերի կողմից:
Այս մասին նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Ստոլտենբերգն ընդգծել է, որ այս պահին պատերազմն արդեն բավականին ստատիկ է դարձել։ Ռուսները կարողացել են փորել խորը պաշտպանական գծեր, որոնք ձգվում են երկար կիլոմետրեր՝ դադարեցնելու զրահատեխնիկայի շարժը: