Բախմուտը ռուսների համար դարձել է մսաղաց. Սպիտակ տուն
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Բախմուտը ռուս զինվորականների համար մսաղաց է դարձել։
Քիրբին նկատել է, թե որքան թանկ է Ռուսաստանի համար փոքր քաղաքի համար պայքարելը:
«Այս հարձակումն իրականում ահավոր թանկ նստեց Ռուսաստանի վրա: Եվ, ինչպես ասացի, դա նրանց համար որոշակիորեն մսաղաց դարձավ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։