Մոսկվայում գտնվող ՌԴ ՊՆ շենքում հրդեհ է բռնկվել
Հրդեհը բռնկվել է Մոսկվայի կենտրոնում գտնվող Ռուսաստանի պաշտպանության Պաշտպանության նախարարության շենքում:
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով։
«Ֆրունզենսկայա փողոցի վրա գտնվող ՊՆ շենքում հրդեհ է բռնկվել»,- հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։