Քըլըչդարօղլուն խոսել է ռուսական կողմից կախվածության մասին
Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է, որ իր կարծիքով գազային հանգույցի ստեղծումը վտանգավոր է երկրի համար, սպառնում է նրա էներգետիկ անկախությանը և կարող է ապագայում մեծ խնդիրներ ստեղծել։
Նրա խոսքով, եթե այս նախագիծը կյանքի կոչվի, Անկարան կարող է էներգակիրների մատակարարման հարցում իր կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից հասցնել 70-80 տոկոսի։ Քըլըչդարօղլուն դա որակել է որպես Թուրքիայի պարտություն:
«Դուք ասում եք, որ պայմանագիր եք կնքել Ռուսաստանի Դաշնության հետ գազային հանգույց ստեղծելու մասին։ Եթե հիմա Թուրքիան էներգետիկ առումով 30-40 տոկոսով կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա հանգույցի ստեղծմամբ կախվածությունը կհասնի 70-80 տոկոսի։ Սա հանձնվելն է»,-ասել է Քըլըչդարօղլուն: