Վանաձորում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել (լուսանկարներ)
Վանաձորում ուժեղ քամու հետևանքով տարբեր թաղամասերում ծառեր են կոտրվել։ Այս մասին տեղեկացրել է «Հայրենիք» կուսակցության ԼՄ կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը։
Նա հրապարակել է նաև լուսանկարներ։ Մեզ հետ զրույցում Վահե Դոխոյանը հայտնեց նաև, որ լուսանկարներում պատկերված կոտրված ծառերը Վանաձորի Տերյան փողոցում է և Դիմաց կոչվող թաղամասում։

