Սերենա Ուիլյամսը եզրափակիչում պարտվեց Անժելիկ Կերբերին
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը պարտվեց գերմանացի Անժելիկ Կերբերին:
Ֆավորիտի կարգավիճակում հանդես եկած Ուիլյամսը 6-րդ ռակետի հետ պայքարում մրցախաղը տանուլ տվեց 4:6, 6:3, 4:6 հաշվով:
Հիշեցնենք, որ հանդիպումը տևել է 2 ժամ 8 րոպե:
«Մեծ սաղավարտի» մրցաշարի չեմպիոնական տիտղոսը Կերբերն առաջին անգամ է նվաճում: 28-ամյա բրեմենցին համաշխարհային դասակարգման աղյուսակում կբարձրանա երկրորդ տեղ: