Ամերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.amՄոր նկատմամբ բռնությnւն և մեկ այլ անձի uպանության փորձ կատարած քաղաքացին կալանավnրվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԱրփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Արցախի Ազգային ժողովում այսօր ներկայացվել են իրականացված ծախսերը

Մայիսի 24-ին հրավիրվել է Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որին մասնակցում էր նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, քննարկվել են մի շարք առանցքային ոլորտների 2022 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունները: Այս մասին հայտնել է Արցախի Ազգային ժողովը։

«Գյուղատնտեսության ոլորտի բյուջեն նախատեսված էր 8 մլրդ 19,5 մլրդ դրամի չափով, փաստացի ծախսվել է 6 մլրդ 372 մլն դրամ: Կատարողականը կազմել է 79,5 տոկոս:

Բուսաբուծության կատարողականը 60,1 տոկոս էր, անասնաբուծությանը՝ 66,1 տոկոս:

Պատգամավորական հարցադրումները նոր մարտահրավերներին դիմագրավելու, ինքնաբավ տնտեսություն ստեղծելու վերաբերյալ էին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեն նախատեսված էր 16 մլրդ 541 մլն դրամի չափով, փաստացի ծախսվել է 14 մլրդ 835 մլն դրամ, կատարողականը կազմել է 89,7 տոկոս:

Էներգետիկ ոլորտի բյուջեն 7 մլրդ 862 մլն դրամ էր, կատարողականեը կազմել է 90,3 տոկոս:

Տրանսպորտի ոլորտի բյուջեն 260 մլն դրամ էր, կատարողականը՝ 48 տոկոս:

Տարածքային կառավարման բյուջեն 2 մլրդ 250 մլն դրամ էր,կատարողականը ՝ 66 տոկոս:

Բնակարանային վարձի փոխհատուցմանն է ուղղորդվել 5 մլրդ դրամ, ծրագրից օգտվել է 2003 քաղաքացի:

Պատգամավորական հարցադրումները արևային էներգիայի մասնաբաժնի, ինտերնետ կապի որակի վերաբերյալ էին:

Քաղաքաշինության հատկացումները նախատեսված էին 29 մլրդ 190 մլն դրամի սահմաններում, փաստացի ծախսվել է 33 մլրդ 133 մլն դրամ, լրացուցիչ միջոցները ուղղորդվել են քաղաքացիական պաշտպանությանը:

Տրամադրված միջոցները ուղղվել են տեղահանված բնակիչների համար բնակելի տների կառուցմանը, հրետակոծությունից տուժած և տիրազուրկ տների վերանորոգմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, սոցիալական նշանակության շինարարական աշխատանքներին:

Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի բյուջեն 1 մլրդ 69 մլն դրամ էր պլանավորած, կատարողականը կազմել է 94,8 տոկոս:

Համատեղ նիստի աշխատանքները շարունակվել են ընդմիջումից հետո:

Հաշվետվությամբ հանդես են եկել պետական կոմիտեների, հիմնադրամների ու հանձնաժողովների ղեկավարները:

Ջրային կոմիտեի բյուջեն նախատեսված էր 10 մլրդ 363 մլն դրամի սահմաններում, որից 8,8 մլրդ դրամը ծախսվել է ոռոգման համակարգի վրա: Հաշվետու տարում իրականացվել են Բադարայի ջրամբարի պատվարի կառուցման աշխատանքները :

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար 2022թ տարեկան ֆինանսավորումը կատարվել է հաստատված բյուջեի 78 տոկոսով, որը կազմել է 187,1 մլն ՀՀ դրամ: Փաստացի ֆինանսավորման 89.5 տոկոսը կամ 167.5 մլն ՀՀ դրամը ուղղվել է աշխատավարձային հոդվածին, 10.5 տոկոսը կամ 19.6 մլն ՀՀ դրամը՝ հանձնաժողովի պահպանման այլ հոդվածներին:

Համաձայն Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Սևակ Հարությունյանի ներկայացրած տվյալների՝ հիմնադրամին 2022 թ.պետական բյուջեից որպես աջակցություն հատկացվել էր 3 մլրդ 980 մլն 325 հազ ՀՀ դրամ: Այն ծախսվել է ըստ առանձին ծրագրային ուղղությունների:

2022 թվականին Հիմնադրամի կողմից շարունակվել է 2020թ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի գործարկումը, որի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 4 մլրդ 995 մլն 377 հազ ՀՀ դրամ:

Պատգամավորների հարցադրումները ժամկետանց վարկերի մասին էին:

Սեփական միջոցների, առևտրային բանկերից ստացված վարկերի և պետական բյուջեից ֆինանսավորված գումարների հաշվին գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը 2022թ. իրականացրել է 6 մլրդ 126 մլն 700 հազ ՀՀ դրամի աջակցություն:

Կատարողականը բոլոր ծրագրային ուղղություններով 100 տոկոս էր:

ԱՀ բնակարանային կոմիտեին պետական բյուջեից հատկացվել էր 5 մլրդ 445 մլն 940,657 հազ ՀՀ դրամ, որից փաստացի ծախսվել է 4 մլրդ 343 մլն 333, 714 հազ ՀՀ դրամ կամ 77,9 տոկոսը:

Աշխատակազմի աշխատանքները կազմակերպելու նպատակով 2022 թ. պետական բյուջեով նախատեսված 192 մլն 899,9 հազ դրամից ծախսվել է 179 մլն 3.7 հազ դրամը, տնտեսումը կազմել է 13 մլն 896,2 հազ դրամ:

Կոմիտեի միջոցները ուղղվել են պատերազմական գործողությունների հետևանքով զոհված(մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների համար Հայաստանի Հանրապետությունում բնակարանային մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցությամբ տրամադրված հիփոթեքային վարկերի մասով կանխավճարի և ամենամսյա վճարների մարմանը,ինչպես նաև շահառուների կենցաղային պայմանների բարելավման նպատակով բնակտարածքի կահավորման հետ կապված գույքի և կենցաղային տեխնիկայի ձեռք բերմանը:

Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի հաստատված բյուջեն 181 մլն 827 հազ դրամ էր, որից ծախսվել է 166 մլն 13 հազ ՀՀ դրամը:

Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի փոխանցմամբ՝ 2022 թ. ճշտված պլանի համաձայն կոմիտեի բյուջեն կազմել է 1 մլդ 246 մլն 829 հազ ՀՀ դրամ, որից ֆինանսավորվել է 1 մլրդ 560 հազ ՀՀ դրամը: Համակարգի պահպանման ծախսերը կազմել է 88 մլն 630 հազ ՀՀ դրամ, տնտեսվել՝ 10 մլն ՀՀ դրամ:

Կոմիտեի կողմից քննարկվել և համապատասխան որոշումներ են կայացվել 2017 անհատական գործով, որի ընդհանուր գումարը կազմել է 5 մլրդ 962 մլն 375 հազ ՀՀ դրամ ՝ կանխիկ գումարի տեսքով 3 մլրդ 546 մլն 245 հազ ՀՀ դրամ, մուրհակի տեսքով՝ 2 մլրդ 416 մլն 129 հազ ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ: