Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին
Վազող տողեր

Հայաստանի Հանրապետությունում «մшհ դավաճաններին» արտահայտությունից նեղվել է միայն մեկ մարդ և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է․ Նարեկ Մալյան

ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վաղը դատարանում հնչելիք իմ վերջին խոսքը.

Անկեղծ ասած «վերջին խոսք» մի տեսակ տխուր է հնչում: Տպավորություն է, որ վերջին խոսքից հետո մարդը հանձնվում է և այլևս էլ չի խոսելու: Ես ուրախ մարդ եմ և լռելու, կամ հանձնվելու որևէ միտք չունեմ: Սկզբում ասելիքս ներկայացնեմ կարճ, հետո մի քանի բառով կբացատրեմ:

Եվ այսպես կարճ՝

Ինչ արել եմ լավ եմ արել, մեկ վայրկյան չեմ փոշմանել, եթե ժամանակը հետ պտտեի կանեի նույնը: Այսինքն զղջման մասին նույնիսկ որևէ խոսք լինել չի կարող:

Սա կարճ, իսկ եթե անդրադառնամ այս տափակագույն պրոցեսին ապա նախ հիշեցնեմ ինչի համար են ինձ փորձում ազատազրկել:

Իմ տարբեր հայտարարություններն այնքան են նեղել լիբերալ ֆաշիստական գործակալներին, որ ընդհանուր առմամբ այդ հայտարարությունների կապակցությամբ եթե չեմ սխալվում հարուցվել է 7 քրեական գործ, որից 4-ը կարճվել է, իսկ 3-ը միացվելով ուղարկվել է այս դատարան: Իմ նկատմամբ քրեական հետապնդումների թագն ու պսակն անշուշտ Ռումինիայի սոցիալիստական հանրապետության ղեկավար լուսահոգի Նիկոլայե, կամ ինչպես ես նրան մտերմաբար անվանում եմ Նիկոլ Չաուշեսկուի և նրա կնոջ՝ Ելենայի մահապատժի մասին ֆուտուրիստական ներկայացման բեմադրությունն էր: Ի դեպ, ֆուտուրիստական նշանակում է ապագային միտված: Ներկայացումը կոչվում էր «Չաուշեսկուների մահապատիժը, կամ մահ դավաճաններին»:

Ներկայացումը նախատեսված էր ցուցադրել 2021 թվականի փետրվարի 21-ին Ազատության հրապարակում, սակայն ինձ այդ օրը տան մոտակայքից առևանգեցին քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ձեռնաշղթաներ հագցրեցին և անհայտ պատճառաբանությամբ տարան սկզբում ոստիկանություն, հետո քննչական կոմիտե, իսկ այնտեղից էլ ձերբակալելով տարան ՁՊՎ: Ինձ թափանցիկ ակնարկեցին որ իշխանական ընտանիքը խիստ անհանգստացած է իմ ներկայացումով: Ինչևէ քանի որ ազատազրկված էի ներկայացման բեմադրությունն այդ օրը խափանվեց: Ներկայացման ռեկվիզիտները առգրավված են և առ այսօր գտնվում են քննչականում: Այս նույն դատարանը անհամաչափ համարելով իմ հանդեպ ձերբակալությունը ինձ ազատ արձակեց:

Ազատություն ստանալով իսկույն սկսեցի կազմակերպել խոստացած ներկայացման ցուցադրությունը: 2021թ փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում ի վերջո ցուցադրվեց ներկայացումը ինչից անմիջապես հետո հարուցվեց քրեական գործը: Ասել որ սկսվեց ապօրինությունների շարանը նշանակում է ոչինչ չասել:

Տարակուսելի է թե ինչու է «մահ դավաճաններին» վերնագիրը անհանգստացրել իշխանական ընտանիքին: Ինչու օրինակ դատավորը, դատախազը, կամ այս դահլիճում գտնվող որևէ մեկը չի նեղվել «մահ դավաճաններ» արտահայտությունից: Հայաստանի Հանրապետությունում «մահ դավաճաններին» արտահայտությունից նեղվել է միայն մեկ մարդ և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:

Անհասկանալի է թե ինչ են ակնկալում ինձանից լսել: Կյա՞նք դավաճաններին, ապրե՞ն դավաճանները...

Զավեշտալի ևս մեկ երևույթ՝ ինձ դատում են իշխանության նկատմամբ խմբակային ատելության քարոզի համար: Կրկնում եմ ինձ, միայն ինձ դատում են խմբակային արարքի համար: Քրեական գործով բացի ինձանից որևէ այլ մեղադրյալ չկա: Ստացվում է ես խումբ եմ: Իրականում խմբակային հոդվածը դրվել է Նիկոլ Փաշինյանի պատվերով, նպատակ ունենալով արհեստական ծանրացնել իմ արարքը որպես դատավճիռ ստանալ ծանր պատիժ ինձ համար:

Հաջորդ զավեշտը որն ի դեպ շոյում է իմ փառասիրությունը, այն է, որ ինձ մեղադրում են քրեական օրենսգրքի իմ սեփական հոդվածով՝ 226.2: Հիշեցնեմ որ 2019 թվականին իմ կողմից կազմակերպված Սորոսի գրասենյակի դեմ ցույցերից խուճապահար եղած իշխանությունները հասկացան, որ քրեական օրենսգրքում գոյություն չունի այդ ցույցերը արգելող հոդված և շուտափույթ կերպով՝ 2020 թվականի ապրիլին կորոնավիրուսի լոքդաունի պայմաններում գումարեցին ԱԺ նիստ և քրեական օրենսգրքում ավելացրեցին 226.2 հոդվածը որպեսզի կարողանան կանգնեցնել իմ նախաձեռնած և այդ ժամանակ արդեն թափ հավաքող հակասորոսական շարժումը: Կան մարդիկ ովքեր էջ ունեն ֆեյսբուքում, ավելի ճանաչվածները՝ Վիկիպեդիայում, իսկ ես ունեմ իմ սեփական հոդվածը ՀՀ քրեական օրենսգրքում, որի շրջանակներում էլ իրականացվում է այս դատաքննությունը: Այս հոդվածով հաջորդիվ դատվողները կարծում եմ պետք է իմանան որ դատվում են Մալյանի հոդվածով:

Նիկոլը՝ ի նկատի ունեմ Չաուշեսկուին, գնդակահարվել է օրինական դատավճռի հիման վրա, որը մինչ օրս նույնիսկ չի էլ բողոքարկվել: Իմ բեմադրած ներկայացումը պատմական անհերքելի իրադարձության մասին էր: Զվարճալի է դատվել Նիկոլ Չաուշեսկուի գնդակահարության համար, հատկապես որ գնդակահարման ժամանակ ես ընդամենը 9 տարեկան էի:

Բոլոր բռնապետերին հատուկ են իրենց սեփական վախերը: Օրինակ՝ Աբդուլ Համիդը թուրքական դպրոցների քիմիայի դասագրքերից հանել էր տվել ջրի քիմիական բանաձևը՝ H2O: Վերջինս ջրի բանաձևի մեջ ակնարկ էր տեսնում որ Համիդ 2-րդը զրո է: Չեչնիայում մինչև 1997 թվականը՝ արգելված էր հայտնի «ну погоди» մուլտֆիլմի ցուցադրությունը:

Չեչնիայի այն ժամանակվա ղեկավար Ջոխար Դուդաևն ինքն իրեն ասոցացնում էր գայլի հետ, իսկ այդ մուլտֆիլմում գայլը ներկայացված էր որպես հիմար կենդանի, որին անընդհատ ծաղրում էր նապաստակը: Օրինակները շատ են, բոլոր բռնապետերն ունեն իրենց վախերն ու ֆոբիաները, որոնք իրենց կառավարման տարիներին դառնում են քրեական գործեր, հաշվեհարդարներ այդ վախերը բարձրաձայնողների նկատմամբ: Դրանք ի չիք են դառնում երբ այդ բռնապետերը զրկվում են իրենց իշխանությունից, զրկվում են թիկնազորից, ուղեկցող զորքից, գործեր կարող պատրաստակամ քննիչներից, դատախազներից, կամակատար դատավորներից, գրպանային մարդու իրավունքների պաշտպաններից, գրպանային ընդդիմությունից․.. Այդ վախերն ու ֆոբիաները մի գեղեցիկ օր իրականություն դառնալու սովորություն ունեն:

Այսպիսի գործելաոճը հատուկ է այնպիսի երկրներին որտեղ պետության կամ իրավունքի փոխարեն գործում է մեկ մարդու կամ մեկ ընտանիքի քաղաքական քմահաճույքները:

Ի դեպ, այս գործի միակ վկա Սաքունցը դատարանում ամբիոնից ստեց: Նա դատարանում հայտարարեց որ ինձ ընդհանրապես չի ճանաչում և երբևէ ինձ հետ չի առնչվել: Սա իհարկե լկտի սուտ էր, քանի որ ստախոս Սաքունցը դեռևս 2016 թվականին իմ դեմ սուտ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որի շրջանակներում հարցաքննվել եմ թե ես և թե Սաքունցը...

Երկար կարող եմ բացատրել թե ինչ է լիբերալ ֆաշիզմը և ինչ մեթոդներով է այն ազդում իր կողմից զավթած դատական համակարգի վրա, սակայն խորհուրդ կտամ ընթերցել իմ շուտով լույս տեսնելիք թվով 4-րդ գիրքը, որտեղ մանրամասն նկարագրել եմ թե ինչպես են լիբերալ ֆաշիստները լռեցնում այլախոհերին:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին ովքեր իմ կողքին եղան պայքարի ընթացքում: Հատուկ շնորհակալություն ՎԵՏՕ շարժման իմ քույրերին և եղբայրներին իրենց սկզբունքայնության և վճռականության համար...

Լավ մնացեք և հիշեք, որ մենք պարտություն չունենք...

Ձեր քրեական հանցագործ Մալյան»։