Ամերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.amՄոր նկատմամբ բռնությnւն և մեկ այլ անձի uպանության փորձ կատարած քաղաքացին կալանավnրվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԱրփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

5 տարում կարելի էր հասկանալ, որ ժողովրդական ցասման մեխանիզմներն այդպես չեն աշխատում․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Այսպիսի մի միֆ կա ազգային/ընդդիմադիր շրջանակներում. եթե Նիկոլն ինչ-որ շա՜տ ահավոր, շա՜տ խայտառակ բան անի, ապա դրանով վերջապես կլցնի ժողովուրդի համբերության բաժակը և ժողովուրդն ինքնաբուխ դուրս կգա փողոց, կինքնակազմակերպվի, նիկոլական ռեժիմին կտապալի, իշխանությունը կվերցնի ու... կփոխանցի իմաստուն պետական այրերին։

Այսինքն սպասում են, որ ինչ-որ իրադարձություն կդառնա «ձգան» (անգլերեն՝ trigger, triggering event), որից բարձացած ալիքը կսրբի նիկոլաթուրթական օկուպացիոն ռեժիմը։

Երբ ժողովուրդը հերթական սարսափելի իրադարձությունից հետո հերթական անգամ Նիկոլին չի քշում («կովիդից առաջին 100 մահը», կապիտուլյացիան, Արցախի հանձնումը, հղի երիտասարդ կնոջը Նիկոլի կորտեժի տակ գցել-սպանելը, Եռաբլուրում կարմիրբերետավորների հարձակումը զոհվածների ծնողների վրա և այլն, և այլն), թրիգերային իրադարձության վրա հույս դրած ու հերթական անգամ հուսախաբ եղած մարդիկ սկսում են քլնգել ժողովրդին կամ ժողովրդի առանձին խմբերին։ Ինչպես հայտնի մուլտֆիլմում. «это неправильный жоховурд, и он делает неправильный мёд»...

Թվում է, թե 5 տարում կարելի էր հասկանալ, որ ժողովրդական ցասման մեխանիզմներն այդպես չեն աշխատում։ Կարելի էր զգալ, որ «մեկ կայծից բռնկված ինքնաբուխ հուժկու ալիքի» մոդելն իրականության հետ կապ չունի...

Էլ ի՞նչ կարելի էր անել...

Կարելի էր մի քանի գիրք կարդալ պայքարելու ձևերի, պայքարի ռազմավարություն մշակելու, հանրային մոբիլիզացիայի, քաղաքացիական ցանցեր և հասարակական ինստիտուտներ կառուցելու մասին։ Կարելի էր փորձել ուսումնասիրել այլ ժողովուրդների ու պետությունների փորձը, հասկանալ, թե որն ինչքանով է կիրառելի մեր իրավիճակում։

Կարելի էր ֆիլմեր դիտել, դասընթացներ անցնել (այո-այո, այդպիսի դասընթացներ էլ կան, գրողը տանի)։ Կարելի էր, ի վերջո, մուլտիկներ դիտել այդ թեմայով կամ 3-րոպեանոց կարճ տեսանյութեր։

Կարելի էր քարոզչության մասին սովորել ու ոչ թե նավթալինոտ ու վաղուց հնացած շառլատանական գրքերից, այլ սոցիալական հոգեբանության և մարքեթինգի ամենաժամանակակից աշխատություններից։

Եթե ինքնուրույն կարդալու ու «մարսելու» ժամանակ չկար, ապա կարելի էր մասնագետներ վարձել թեկուզ Եվրոպայից, ԱՄՆ-ից, նույնիսկ Չինաստանից։ Պատվիրել, որ գան, ցույց տան, սովորեցնեն։

Բայց շատ ավելի հեշտ է, իհարկե, ուղղակի անվերջ ֆետիշացնել միֆական «ձգանը», փնտրել ու չգտնել կախարդական այն փայտ... իրադարձությունը, որն ի վերջո, իբր, կբարձրացնի ժողովրդական ցասման այդ հեքիաթային ալիքը և անվերջ փնթփնթալ այդ միֆի շրջանակների մեջ համառորեն չտեղավորվող ժողովրդի վրա։