Հայ թենիսիստուհին կիսաեզրափակչում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին
Հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը շարունակում է հաղթարշավը Անթալիայում ընթացող թենիսի կանանց մրցաշարում:
Հայ թենիսիստուհին կիսաեզրափակչում գերազանց հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Այլա Ակսուին` 6։3, 6։3:
Հատկանշական է, որ Ակսուն մրցաշարում 3-րդ լավագույն վարկանիշն ուներ:
10 000 դոլար մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարի եզրափակչիչ հանդիպումն Ամիրաղյանը կանցկացնի վաղը: