Ռուսական «Իվան Խուրս» հետախուզական նավը հարձակման է ենթարկվել
Ռուսական «Իվան Խուրս» հետախուզական նավը Բոսֆորի նեղուցով անցնելուց հետո Սև ծովում հարձակման է ենթարկվել երեք անօդաչու թռչող սարքերի կողմից, գրում են ռուսական Telegram ալիքները։
Հաղորդվում է, որ նավի վրա հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի ժամանակով 5:30-ին։ Նավաստիները հաջողությամբ ետ մղել հարձակումը, նավը ոչ մի վնաս չի ստացել:
«Իվան Խուրս»-ն այսօր ռուսական նավատորմի ամենաժամանակակից հետախուզական նավն է: