Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին
Հասարակություն

Քաղաքացիները զբաղվել են ապօրինի խաղատնային գործունեությամբ. դատախազը 13 անձի վերաբերյալ գործն ուղարկել է դատարան

Հանրապետությունում հայտնաբերվել են ապօրինի խաղատնային գործունեության մի շարք դեպքեր. քաղաքացիները կազմակերպել և իրականացրել են «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղեր:

Դատախազությունից հայտնում են, որ դատախազը 13 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունները 2023 թվականի մարտի 2-ին, ապրիլի 19-ին, մայիսի 17-ին և 18-ին վարույթի նյութերի հետ հանձնել է իրավասու դատարան:

Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Պ.-ն և Դ.Շ.-ն 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի փետրվարը կազմակերպել և իրականացրել են «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղեր: Այդ նպատակով վարձակալել են առանձնատուն, պայմանավորվածություններ են ձեռք բերել պետական գրանցում ունեցող ու լիզենզավորված խաղատների խաղավարներ Ա.Գ.-ի ու Ա.Բ.-ի հետ և մասնակիցներին վաճառել 1000, 5000 և 25 հազար դրամին համարժեք խաղաքարեր՝ խաղադրույք կատարելու նպատակով:

Յուրաքանչյուր շահած գումարից Ա.Գ.-ի ու Ա.Բ.-ի կողմից՝ հօգուտ Ս.Պ.-ի և Դ.Շ.-ի, խաղաքարերի տեսքով գանձվել է 5 տոկոս գումար, որը 1 ժամում միջինում կազմել է 30-40 հազար դրամ (խաղերը տևել են օրական նվազագույնը 5-6 ժամ): Վերոնշյալ հանցավոր գործողությունների արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս:

Դատախազի 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ՝ Ս.Պ.-ի և Դ.Շ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) և Ա.Գ.-ի ու Ա.Բ.-ի նկատմամբ՝ 46-281- րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպելը և օժանդակելը): Մեկ այլ քրեական վարույթով պարզվել է, որ որ Հ.Մ.-ն 2021 թվականի ընթացքում Սայաթ-Նովա պողոտայում վարձակալել է ակումբի փոքր և մեծ առանձնասենյակներ, որտեղ առկա են եղել թղթախաղերի, այդ թվում նաև՝ «Պոկեր» տեսակի կենդանի խաղի անցկացման համար անհրաժեշտ խաղասեղաններ: Նույն նպատակով Հ.Մ.-ն Կոտայքի մարզի Քասախ համայնքում Պ.Պ.-ից 4000 դրամ ժամավճարով պարբերաբար վարձակալել է առանձնատուն, որտեղ Պ.Պ.-ն տեղադրել է թղթախաղերի, այդ թվում՝ նաև «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղի անցկացման համար անհրաժեշտ խաղասեղան, խաղաքարտեր, խաղաքարեր, հավաքագրել է մասնակիցներ և իրականացրել շահումով խաղեր: Նույն հասցեի առանձնատանը շահումով խաղեր է կազմակերպել և իրականացրել նաև Հ.Ս.- ն: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11 մլրդ դրամի գույքային վնաս:

Դատախազի 2023 թվականի մարտի 14-ի որոշմամբ՝ Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Պ.Պ.-ի նկատմամբ՝ 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, խաղավարներ Ա.Դ.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ՝ 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Հ.Ս.-ի նկատմամբ՝ 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Մեկ այլ վարույթով հիմնավորվել է, որ Հ.Կ.-ն, 2021 թվականի ընթացքում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող բնակելի շենքի նկուղային հարկի հասարակական նշանակության տարածքում, նույն քաղաքում գործող ռեստորանի տարածքում գտնվող սենյակում, ինչպես նաև համակարգչային խաղերի և ժամանցային ակումբի սրահում, առանց պետական գրանցման և լիցենզիայի, պարբերաբար կազմակերպել և վարել է «Պոկեր» տեսակի շահումով խաղ և ստացել շահույթ: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 16 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս: Նույն վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ Ա.Կ.-ն օժանդակել է Հ.Կ.-ի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպելուն և իրականացնելուն: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս:

Դատախազի 2023 թվականի մայիսի 10-ի որոշումներով՝ Հ.Կ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին), Ա.Կ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականի ընդունված Քրեական օրենսգրքի 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին՝ օժանդակություն):

Քննչական կոմիտեում իրականացված մեկ այլ վարույթով պարզվել է, որ Գ.Թ.-ն շահույթ ստանալու նպատակով, խաղավար Մ.Մ.-ի օժանդակությամբ, առանց պետական գրանցման և լիցենզիայի, կազմակերպել է լիցենզավորման ենթակա՝ «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղ: Գ.Թ.-ն, 2021 թվականի մարտից մինչև 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, «Պոկեր» տեսակի կենդանի խաղ անցկացնելու համար նախատեսված անհրաժեշտ գույքով կահավորված իր բնակարանում և Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող սրճարանի կողմից ժամավճարով վարձակալության տրամադրված առանձնասենյակում կազմակերպել և իրականացրել է «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղ: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս:

Դատախազի 2023 թվականի ապրիլի 27-ի որոշումներով՝ Գ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: