Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին
Հասարակություն

Զովունու դպրոցում կլորիկ գումար են պահանջում. ծնողներն ահազանգում են, տնօրենը` հերքում

NEWSPRESS.am-ի խմբագրություն են ահազանգել Կոտայքի մարզի Զովունի համայնքի Ռուբիկ Բաղդասարյանի անվան դպրոցի ավարտական դասարանի ծնողները. ասում են, որ դպրոցի ղեկավարությունը, Վերջին դասի (Վերջին զանգ) համար պահանջում է 70 հազար դրամ` առանց միջոցառման համար նախատեսված լրացուցիչ ծախսերի։

NEWSPRESS.am-ն անմիջապես կապ հաստատեց դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանի հետ։

Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.

–Բարև Ձեզ, Հասմիկ Հարությունյանի հե՞տ եմ խոսում։

–Այո։

– Ես Արմինե Մկրտումյանն եմ` NEWSPRESS.am լրատվական կայքից։ Տիկին Հարությունյան, Ձեր ավարտական դասարանի աշակերտների ծնողներից ահազանգ ունենք, որ բավականին մեծ գումար եք պահանջում իրենցից` Վերջին զանգի համար։ Ի՞նչ գումարի մասին է խոսքը, ինչի՞ համար է նախատեսված այդ գումարը։

–Սո՛ւտ է, մենք ընդհանրապես գումար չենք հավաքում։ Վերջին զանգի հետ կապված՝ ես վստահ հայտարարում եմ` որևիցե մեկը դպրոցի համար գումար չի հավաքում։ Նման բան գոյություն չունի։ Ծնողները հավաքում են՝ իրենց երեխային նկարեն, իրենց երեխաներին շոր առնեն, զանգ առնեն։ Դպրոցի հետ կապված՝ որևիցե գումար չի հավաքվում։ Որ ծնողը Ձեզ ասել է, թող գա իմ մոտ, ես տեսնեմ՝ ի՞նչ է հավաքել։ Նման բան գոյություն չունի, վստահ հայտարարում եմ։ Հենց հիմա 12–րդ դասարաններից մեկի փորձն եմ նայում, դասղեկն էլ այստեղ է։ Կարող եմ հեռախոսը փոխանցել նրանցից ցանկացածին` խոսեք։ 

–Իսկ երեխաներին չի՞ պարտադրվել հավաքել գումար հենց դպրոցի համար։

–Ո՛չ, բացարձակապես։ Ոչ մի ծնող չի կարող նման մեղադրանք դնել Զովունու դպրոցի առաջ, որովհետև նման բան չկա։ Գոյություն չունի։ Ես վստահ հայտարարում եմ։ Կարող եք հենց հիմա գալ` երեխաներով, ծնողներով Ձեր հարցերին պատասխանեն։

–Այսինքն` պնդում եք, որ դպրոցից կոնկրետ գումար չե՞ն պահանջել աշակերտներից։

–Ո՛չ, գումար չենք պահանջել։ Ծնողխորհուրդը որոշել է գումար հավաքել, որ իր երեխան նկարահանվի, շոր հագնի. ի վերջո, դա իրենց խնդիրն է, չէ՞։ Եթե որևէ ծնող խնդիր ունի, թող գա իմ առաջ կանգնի ու ասի, որովհետև անհարմար է` հիմա նման դպրոց գոյություն չունի, որ էս կարգի գումար չհավաքի։ Անգամ ծաղիկը մեզ մոտ արգելված է։

(Ի դեպ` մեզ դիմած ծնողներն ասացին, որ ծաղիկների համար հավաքում են լրացուցիչ ևս 15․000 դրամ-հեղ․):

Որ լրատվականից ուզում եք` եկեք, ես էլ, ծնողներն էլ, ուսուցիչներն են Ձեր բոլոր հարցերին կտանք լիարժեք պատասխան։ Ոչ մի խնդիր չկա։

Այս զրույցից հետո, երբ արդեն միացրեցի տնօրենի ձայնագրությունը` հերքումը վերծանելու և հրապարակելու համար, նա զանգահարեց ինձ։

 - Հասմիկն է Հարությունյան։

- Այո՛, լսում եմ։

- Ուղղակի ուզում էի իմանալ՝ ո՞ր ծնողն է։ Ես պատիվ եմ պահանջելու տվյալ մարդուց։

- Անկեղծ ասած՝ ահազանգը ո՛չ թե մեկ, այլ մի քանի ծնողների կողմից է եղել, ու չեմ պատրաստվում անուններ տալ։

֊Անհնարին է, ես չեմ հավատում, որովհետև իրականությունը լրիվ այլ, սիրելիս։ Կներեք, ո՞նց է Ձեր անունը։

֊Ես Արմինեն եմ, մեր խոսակցության սկզբում ներկայացա։ 

-Արմինեն, հըն. կխնդրեմ Ձեր ազգանունը, կայքը, տվյալները, որ ես վստահ լինեմ, որ լրագրող եք։

(Չզլացա ու նորից կրկնեցի ամբողջը, ինչ որ սկզբում ասել էի)։

-Ես պատիվ եմ պահանջելու, ու Դուք ստիպված ասելու եք, թե ով է այդ ծնողը։ Չի կարելի մարդկանց առանց ճանաչելու նման բան ասել։

(Ես համբերատար բացատրեցի)

- Քանի որ կա ահազանգ` նյութը պետք է հրապարակվի, իսկ քանի որ այս հարցում կա նաև երկրորդ կողմ` զանգահարեցինք Ձեզ, որպեսզի առանց Ձեր մեկնաբանության չհրապարակենք։

-Ես Ձեզ չեմ հասկանում, հիմա Դուք դա ուզում եք հրապարակե՞լ։ Դուք սխալ բան եք անում, ինչո՞ւ եք հոդվածը հիմա տպում ու մեր վրա զուր տեղն ուշադրություն հրավիրեք։ Եթե ուզում եք` ես կհավաքեմ բոլոր ծնողներին ու կգաք` իրենք կասեն։

- Միգուցե Ձեր ներկայությամբ ծնողները կաշկանդվեն ու ոչինչ չասե՞ն։ Բայց ես ձայնագրությամբ հեռախոսազանգը կարող եմ տեղադրել հրապարակման մեջ, որպեսզի իմանան, որ Դուք հերքում եք։

- Ոչ, ես չեմ ուզում իմ ձայնագրությունը հրապարակեք։ Իմաստը ո՞րն է, եթե այդ ամենը սուտ է։

- Կա բողոք, դժգոհություն` պետք է բարձրաձայնվի։

- Ես ինչո՞վ վստահ լինեմ, որ Դուք լրագրող եք (կողքից հուշեցին)։ Ես չեմ հավատում, որ Դուք լրագրող եք։

- Նյութը կհրապարակվի` կհավատաք,- ասացի ես ու անջատեցի հեռախոսը։

Քիչ անց Հասմիկ Հարությունյանը նորից զանգահարեց։ Սկզբում որոշեցի չպատասխանել։ Բայց հետո հետ զանգեցի։

Խնդրեց չհրապարակել և գնալ խնդրին տեղում` իր կաբինետում ծանոթանալու։ Նա վստահեցրեց, որ կկանչի ծնողներին ու աշակերտներին` նրանց հետ զրուցելու համար։

Թեև նշեցի, որ Զովունի մեկնելու անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց փոխանցեցի խմբագրի համարը` անհրաժեշտության դեպքում խնդիրը տեղում պարզելու համար։

ԱՐՄԻՆԵ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ