ԱՄՆ պաշտպանության նախարարությունը խոստովանում է, որ ռուսական զորքերը վերահսկում են Բախմուտի մեծ մասը․ Պենտագոնի խոսնակ
Պենտագոնը մեկնաբանել է Բախմուտի գրավման մասին Ռուսաստանի հայտարարությունը
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը խոստովանում է, որ ռուսական զորքերը վերահսկում են Բախմուտի մեծ մասը, ասել է Պենտագոնի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռայդերը։
Այնուամենայնիվ, նա նշել է, որ ԱՄՆ-ն չի հրապարակի սեփական գնահատականները, թե արդյո՞ք Ռուսաստանն իսկապես ամբողջությամբ գրավել է քաղաքը։
«Մենք գիտենք, որ Ռուսաստանն իսկապես տիրապետում է Բախմուտի և նրա շրջակայքի տարածքի զգալի մասին, սակայն, մեր գնահատմամբ, ուկրաինացիները շարունակում են կռվել Բախմուտի մոտ»,- ասել է Ռայդերը։