Ջո Բայդենը հուլիսին կայցելի Ֆինլանդիա
Ջո Բայդենը հուլիսի սկզբին կայցելի Ֆինլանդիա հյուսիսային Եվրոպայի երկրների և ԱՄՆ-ի գագաթնաժողովին, գրում է Iltalehti-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ Iltalehti-ի աղբյուրների՝ այս կերպ ԱՄՆ-ը ցանկանում է ազդանշան ուղարկել Ռուսաստանին, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Ֆինլանդիայի և սկանդինավյան բոլոր երկրների պաշտպանության գործին:
«Սա կլինի ԱՄՆ ղեկավարի առաջին այցը Ֆինլանդիա, որն ուղղակիորեն չի առնչվի Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգների հարաբերություններին», - ընդգծել է հրատարակությունը։