Ուկրաինական բանակն ամենաուժեղներից մեկն է աշխարհում. Պրիգոժին
Ուկրաինական բանակն ամենաուժեղներից մեկն է աշխարհում: Այս մասին նշել է Վագների ղեկավար Եվգենի Պրիգոժինը:
«Նրանք ունեն կազմակերպվածության բարձր մակարդակ, պատրաստվածության բարձր մակարդակ, ինտելեկտի բարձր մակարդակ, ունեն տարբեր զինատեսակներ, ավելին, աշխատում են ցանկացած համակարգերի վրա՝ խորհրդային, ՆԱՏՕ-ի, ինչ էլ որ լինի»,-նշել է Պրիգոժինը:
Նրա խոսքով՝ ուկրաինացիները պայքարում են գերագույն նպատակին հասնելու համար, ինչպես ժամանակին անում էին Հայրենական մեծ պատերազմում։