Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին
Վազող տողեր

Փաստաբանների պալատը՝ փաստաբան Սուսաննա Սարգսյանի ձերբակալման մասին

Երեկ` 2023թ. մայիսի 22-ին, փաստաբան Սուսաննա Սարգսյանը ՀՀ փաստաբանների պալատ տեղեկություն է հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն այցելել են իր տուն և պատրաստվում են կատարել խուզարկություն:

Իրավիճակին ծանոթանալու և կատարվող գործողությունների իրավական հիմքերը պարզելու նպատակով՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հարութ Ակլունցը և Արագ արձագանքման խմբի համակարգող Գևորգ Մկրտչյանն անմիջապես մեկնել են Սուսաննա Սարգսյանի նշած հասցեով:

Տեղում Սուսաննա Սարգսյանը հայտարարել է, որ նախաքննական մարմինը պատրաստվում է իր տանը խուզարկություն իրականացրել իր վստահորդի ներկայացրած հաղորդման հիման վրա քննվող քրեական վարույթի շրջանակներում և իրականացվող գործողությունները կապված են վերջինիս մատուցված փաստաբանական ծառայությունների հետ: Փաստաբանը նշել է նաև, որ իր տունը միաժամանակ հանդիսանում է իր աշխատանքային գրասենյակը, որտեղ պահվում են փաստաբանական վարույթներ:

Փաստաբանների պալատի ներկայացուցիչներն իրականացվող գործողության ընթացքում արձանագրել են, որ քրեական վարույթով հաղորդում տված անձին վերաբերող փաստաթղթերը փաստաբանի կողմից քննիչին ներկայացնելուց հետո քրեական վարույթն իրականացնող մարմինն իրականացրել է փաստաբանի տանը պահվող այլ փաստաթղթերի ուսումնասիրություն՝ անտեսելով փաստաբանի հայտարարությունը, որ դրանք այլ վստահորդներին վերաբերող փաստաբանական վարույթներ են, որոնք պարունակում են փաստաբանական գաղտնիք:

Միաժամանակ, քննիչի կողմից առգրավվել են փաստաբանի հեռախոսը և դյուրակիր համակարգիչը, որոնց մեջ, ըստ փաստաբանի հայտարարության, կրկին պահվում են այլ վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Ներկայացված հանգամանքները հրատապ կարգով քննարկվել են Փաստաբաններ իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովը կրկին հիշեցնում է, որ «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ:

Նույն հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

Նշված կարգավորումները միտված են փաստաբանական գաղտնի պաշտպանության երաշխավորմանը: Փաստաբանական գաղտնիքը, ներառյալ՝ այդպիսին պարունակող փաստաթղթերը և կրիչներն, անձեռնմխելի են և գտնվում են օրենքի խիստ պաշտպանության ներքո։ Ավելին՝ օրենսդիրը չի նախատեսել նշված երաշխիքը սահմանափակելու որևէ հիմք: Նույնիսկ, փաստաբանի կողմից կատարված առերևույթ հանցագործության դեպքի հանգամանքների վերաբերյալ քննություն իրականացնելիս, քրեական վարույթն իրականացնող մարմինը պետք է ձեռնպահ մնա փաստաբանի այլ վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիքին հասանելիություն ունենալուց: Այդպիսի գործողություններն անընդունելի են և արգելված:

Անդրադառնալով փաստաբանի հեռախոսի և դյուրակիր համակարգչի առգրավմանը, ինչպես նախկինում Հանձնաժողովն առիթ է ունեցել նշելու, քրեական վարույթն իրականացնող մարմինն օբյեկտիվորեն հնարավորություն չունի փաստաբանական գաղտնիքի երաշխիքների պահպանմամբ իրականացնելու փաստաբանի էլեկտրոնային կրիչի պարունակությունը բացահայտող ապացուցողական կամ վարութային գործողություն, ուստի այդպիսի ցանկացած գործողություն հղի է փաստաբանական գաղտնիքի պաշտպանության իրավական երաշխիքների խախտման վտանգով:

Ելնելով վերոգրյալից՝ Հանձնաժողովը հորդորում է նախաքննական մարմնին ձեռնպահ մնալ փաստաբանի հեռախոսի և դյուրակիր համակարգչի պարունակությունը հասանելի դարձնող ապացուցողական կամ վարութային ցանկացած գործողություն կատարելուց և վերադարձնել դրանք:

Միաժամանակ, հաշվի առնելով կալանավորման նպատակով փաստաբանին ձերբակալելու հանգամանքը՝ Հանձնաժողովը քրեական վարույթի հանրային մասնակիցների ուշադրությունն է հրավիրում հարկադրանքի միջոց կիրառելու հարցը քննարկելիս՝ փաստաբանի վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերի վրա: Հասարակության մեջ փաստաբանի դերը նկատի ունենալով՝ նրա նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելը, առավել ևս՝ ազատությունից զրկելը, պետք է լինի ծայրահեղ միջոց, դրա կիրառման անհրաժեշտությունը քննարկելիս պետք է ուշադրության կենտրոնում պահել փաստաբանի մասնագիտության առանձնահատկությունները: Պետական մարմիններն իրենց իրավասության սահմաններում գործողություններ նախաձեռնելիս կամ որոշումներ կայացնելիս պետք է հատուկ հոգատարություն ցուցաբերեն փաստաբանի՝ որպես մասնագիտության հեղինակության և փաստաբանի վստահորդների իրավունքների պաշտպանության նկատմամբ՝ բացառելով այդ ինստիտուտի նկատմամբ ցանկացած վնասակար ազդեցություն։