Առանց ձեռքերի ծնված նկարիչը գերիրական նկարներ է ստեղծում. (լուսանկարներ)
Առանց ձեռքերի ծնված լեհ նկարիչն իրականացնում է իր երազանքն ու այժմ գերիրական նկարների հեղինակ է, տեղեկացնում է chto-proishodit.ru-կայքը:
23-ամյա լեհ նկարիչ Մարիուշ Կեդիերսկին ծնվել է առանց ձեռքերի, սակայն դա նրան չի խանգարել կյանքի կոչելու իր նպատակը: Նկարիչը գերիրական նկարներ է ստեղծում: Դրանց մեծ մասը դիմանկարներ են:
Նկարչությամբ Մարիուշ Կեդիերսկիին սկսել է զբաղվել վերջին 7 տարվա ընթացքում և արդեն ունի ավելի քան 700-ից ավել նկար:
2013թ-ին Վիեննայում Մարիուշին պարգևատրել են «Համաշխարհային լավագույն նկարիչ» մրցանակով, ցուցադրություններ է ունեցել Կրակովում, Վիեննայում, Օքսֆորդում, Վրոցլավում:


