Արայիկ Հարությունյանը հանդես կգա ներքին ու արտաքին հարցերի շուրջ ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդես կգա ներքին ու արտաքին հարցերի շուրջ ուղերձով, հայտնում է «Արցախպրեսը»՝ վկայակոչելով Արցախի նախագահի գրասենյակը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսում կատարված հայտարարությունը, որում նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախում։ ԱՀ Խորհրդարանն այդ առթիվ գումարել է արտահերթ նիստ, և ընդունել հայտարարություն:
Կարդացեք նաև՝ Առոչինչ են Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ․ Արցախի ԱԺ հայտարարությունը