Նիդեռլանդները կարող է լինել առաջինը, որը Կիևին կփոխանցի F-16 կործանիչներ
Առաջին երկիրը, որը Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչներ, կարող է լինել Նիդեռլանդները։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով Ուկրաինայի եւ Նիդեռլանդների պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին։
Նիդեռլանդների պաշտպանության նախարարության խոսնակ Յուրի Սաքի խոսքով՝ Նիդեռլանդները կարող է դառնալ առաջինը երկիրը, որը Ուկրաինային մարտական ինքնաթիռ է տրամադրել։
Նիդեռլանդների պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ ներկայումս երկիրը շահագործում է 24 F-16 ինքնաթիռ, որոնք հարմար են օպերատիվ տեղակայման համար և գործում կմնան մինչև 2024 թվականը։
Միևնույն ժամանակ, Կենտրոնական Եվրոպայի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան Politico-ին ասել է, որ ինքնաթիռների տեղափոխումը կարող է իրականացվել արդեն աշնանը: