Թուրքիայում փորձարկվել է Typhoon հրթիռը
Թուրքիան իրականացրել է սեփական Typhoon բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
Հրթիռը, որը մշակվել է Roketsan-ի կողմից՝ Թուրքիայի վարչակազմին կից պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի աջակցությամբ, արձակվել է մայիսի 23-ին Սև ծովի Ռիզե-Արտվին օդանավակայանի տարածքից։
Նշենք, որ Typhoon հրթիռի առաջին արձակումն իրականացվել է նույն տարածքից անցյալ տարվա հոկտեմբերի 18-ին։ Սպասվում է, որ Typhoon հրթիռը շուտով ծառայության կանցնի Թուրքիայի զինված ուժերում։