Ռուսաստանում գրիպի համաճարակը նվազում է
Գրիպի սեզոնային հիվանդացությունը և սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաները երկու շաբաթից նվազելու է: Նման կանխատեսումներ են արել ՌԴ առողջապահության նախարարությունում: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Այժմ երկրում համաճարակային շեմը միջինում գերազանցում է գրեթե 50 տոկոսը, իսկ դա, բժիշկների կարծիքով, ծայրահեղ ցուցանիշ չէ: Գրիպի բարդություներից մահացել է 126 մարդ:
Բժիշկները հիշեցնում են մի քանի կանոների մասին, որոնք անհրաժեշտ է պահպանել համաճարակի ժամանակ: Հաճախ լվանալ ձեռքերը, քիչ գտնվել մարդաշատ վայրերում, օգտագործել միանգամյա դիմակներ: Հիվանդացության դեպքում դիմել բուժօգնության, չզբաղվել ինքնաբուժությամբ: