Գյումրիում երիտասարդը նռնակը ձեռքին մտել է ոստիկանության «Մուշի» բաժին՝ սպառնալով պայթեցնել այն
Գյումրիում մայիսի 22-ին` ժամը 17.30-ի սահմանում, քաղաքացին, անձնական հաշիվները մաքրելու նպատակով, սպառնացել է պայթեցնել ՀՀ ոստիկանության «Մուշի» բաժինը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոստիկաններին հաջողվել է վնասազերծել երիտասարդին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: