Ադրբեջանին զայրացրել է ռուսական հեռուստաալիքը
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը պատկանող Zvezda հեռուստաալիքի ցուցադրած տեսանյութն Ադրբեջանում դժգոհություններ է առաջացրել, ինչի մասին տեղեկացնում է oxu.az կայքը: Ռուսական Zvezda հեռուստաալիքը հունվարի 28-ին հայկական բանակի օրվա առթիվ, բանակին նվիրված հաղորդում է ցուցադրել: Հաղորդման ընթացքում ցուցադրվել է Եռաբլուրում տեղի ունեցած արարողությունը, որտեղ մասնակցում էին Հայաստանի և ԼՂՀ նախագահները: Ռուսական հեռուստաալիքը Բակո Սահակյանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ ձևաչափով:
Ադրբեջանական տարբեր աստիճանի չինովնիկներ արդեն իրենց բողոքի նոտաներն են հղել ռուսական կողմին այդ կապակցությամբ: