Ուկրաինան տեսանելի ապագայում չի միանա ՆԱՏՕ-ին. Շոլց
Ուկրաինան տեսանելի ապագայում չի միանա ՆԱՏՕ-ին: Այս մասին նշել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ն որոշումներ ընդունեց, որոնք երկարաժամկետ տեսլական էին ներկայացնում: Բոլորի համար պարզ է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին տեսանելի ապագայում չի լինի։ Այդ թվում այն պատճառով, որ ՆԱՏՕ-ի չափանիշները ներառում են մի շարք պայմաններ, որոնք Ուկրաինան ներկայումս չի կարող կատարել»,- ասել է Շոլցը գերմանական Welt հեռուստաալիքին տված հարցազրույցում։