Լուսադեմին ականատես եղանք ահասարսուռ տեսարանի, ապշած էի. պատգամավոր (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կառավարության դիմաց միացել էր զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիային։ Նրանք պնդում են, որ զոհված զինվորի մոր` Գայանե Հակոբյանի նկատմամբ, տեղի է ունեցել անարդար վճիռ և պահանջում են ազատ արձակել զոհվածի մորը։
«Մի քանի օր է՝ մենք մեր հերոսածին ընտանիքների հետ ենք։ Այս գիշեր ևս կառավարության մոտ գիշերեցին այս ընտանիքները, ու լուսադեմին ականատես եղանք ահասարսուռ իրականության` ՀՀ ոստիկանության ամբողջ անձնակազմը բոլոր մարզերից հավաքել ու բերել էին Երևան` կառավարության մոտ, անբացատրելի պատկեր էր, ես ապշած էի»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ անգամ բարձրաստիճան ոստիկաններ էին եկել։
Մանրամասները` տեսանյութում