Սոնա Մնացականյանի գործի ընթացքից տեղյակ չեմ, չգիտեմ, թե ինչպես և ինչ հոդվածով է այն որակվել․ Փաշինյան
Ես գործի ընթացքից տեղյակ չեմ, բայց կարող եմ ասել, որ, բնականաբար, շատ ցավում եմ։ Միջադեպից հետո ես հեռախոսազրույց եմ ունեցել տուժածի, այսինքն՝ վրաերթի արդյունքում զոհված կնոջ հոր հետ։ Բայց չեմ հիշում՝ նրա, թե իմ նախաձեռնությամբ էր զրույցը։ Հոր ակնկալիքն այն է, որ իրավական ընթացակարգով տեղի ունենա ամեն ինչ։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իրեն ուղեկցող մեքենաներից մեկի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպի վերաբերյալ հարցին։
Փաշինյանի խոսքով՝ ինքը չգիտի, թե արարքն ինչպես է որակվել, և թե ինչ հոդվածով է որակվել։