Ասում ա` հիմա ես էլ իմ ջոկատի ընկերներին վերցնեմ ու ինչ–որ պատասխան գործողություն անե՞մ. Փաշինյանը փոխանցեց Աշոտի խոսքերը (տեսանյութ)
Ոչ, չեմ հորդորել իմ որդուն հետ վերցնել բողոքը։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք իր որդուն հորդորել է հետ վերցնել զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի դեմ բողոքը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և պարզաբանեց.
«Երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե իբր Աշոտն իրեն ասել է, որ եթե իրավական ճանապարհով են հարցերը լուծվում, էլ ինչպե՞ս կարող է արձագանքել հարցին։
«Ասում է` ո՞նց արձագանքեմ էդ փաստին, ես էլ իմ ջոկատի ընկերներին վերցնեմ ու ինչ–որ գործողություն անեմ, ու անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքով, սպառնալիքին` սպառնալիքով, առևանգմանը` առևանգմա՞մբ պատասխանե՞մ»,- Աշոտի խոսքերը փոխանցեց Փաշինյանը։