Սա բարոյական օրենքներից զուրկ մարդու որոշում է. Տարոն Մանուկյանը` զոհվածի մորը կալանավորելու մասին (տեսանյութ)
Իրավաչափության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, սա բարոյական օրենքներից զուրկ մարդու որոշում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամովոր Գեղամ Մանուկյանի որդին` Տարոն Մանուկյանը` անդրադառնալով 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայնե Հակոբյանի կալանավորմանը։
Հիշեցնենք, որ Տարոն Մանուկյանը կալանավորվել էր իր քաղաքական հայացքների համար ու վերջերս էր ազատ արձակվել։
Մանրամասները` տեսանյութում.