Մեկ շաբաթ դեռ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու համար. Կամո Արեյան
Նոր աղբավայրի կառուցման ծրագիրն ընթացքի մեջ է։ Սակայն մինչ այդ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքները դեռ շարունակվում են։
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը տեղեկացրեց, որ մարման աշխատանքներում ներգրավվել են նաև մասնավոր ընկերություններն ու նրանց տեխնիկան։
«Երեկ դժվար աշխատեցինք, եղանակը թույլ չտվեց։ Մեծ քանակով տեխնիկա է բերված։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Եթե ռեալ գնահատենք, դեռևս մեկ շաբաթ կպահանջվի հրդեհը մարելու ու այդ տարածքից ծուխը վերացնելու համար»,-ասաց Արեյանը։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ առաջարկեց օրվա երկորրդ կեսին շրջայց կատարել` իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալ համար։