Արթնացել է Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխը` Էտնան
Սիցիլիայում ժայթքել է Էտնան՝ Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխը, հայտնում են իտալական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Էտնա լեռան ժայթքումը սկսվել է մայիսի 21-ին։ Հրաբուխը մոխիր է նետել իտալական Կատանիա քաղաքի վրա, որը Սիցիլիայի արևելյան ամենամեծ քաղաքն է։ Այդ պատճառով քաղաքի օդանավակայանը փակվել է։
Ենթադրաբար, ժայթքումը սկսվել է հարավարևելյան խառնարանից։