Վագների զինյալները հունիսի 1-ից կլքեն առաջնագիծը․ Պրիգոժին
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերություն հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ իր զինյալները կլքեն առաջնագիծը։
«Բոլոր տարածքները, որոնք խոստացել էինք գրավել, գրավել ենք մինչև վերջին քառակուսի սանտիմետրը։ Մենք չենք գնում Խրոմովո»,- նշել է Պրիգոժինը։
Պրիգոժինն ասել է, որ Վագները Բախմուտում դիրքերը հանձնում է ՌԴ պաշտպանության նախարարությանը և լքում է մարտական գոտին։
«Հունիսի 1-ից ոչ մի վագներական չի լինի առաջնագծում, մինչև մենք չանցնենք վերակազմավորում, վերազինում և լրացուցիչ վերապատրաստում», - ասել է նա: