Հունաստանի ընտրություններում առաջատարն է իշխող կուսակցությունը
Կիրակի կայացած Հունաստանի խորհրդարանական ընտրություններում առաջատար է իշխող «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ։
Այդ մասին են վկայում exit poll-ի արդյունքները, որոնք հրապարակել են առաջատար հեռուստաալիքները։
Ըստ այդ տվյալների՝ «Նոր դեմոկրատիան» ստանում է ձայների 36-40%-ը, իսկ գլխավոր ընդդիմադիր ասոցիացիան՝ Արմատական ձախ ուժերի կոալիցիան՝ նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի դաշինքը ձայների 25-29%-ը։ .