Մեր երեխեքի արյունը չի վաճառվում. Աստղիկ Գալեյանն արձագանքել է շրջանառվող լուրերին (տեսանյութ)
«Մեր երեխաների արյունը չի վաճառվում, մենք փողի ու բնակարանի կարիք չունենք»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը` արձագանքելով շրջանառվող լուրերին, թե իբր իր ու այլ զոհված զինծառայողների ընտանիքներ «գումարներ ու բնակարաններ են ստացել»։
«Եթե սիրում են իրենց վարչապետին` թող սիրեն, թող նրան հետևեն, բայց նման բաներ չանեն, նման լուրեր չտարածեն։ Չկա նման բան»,- ասաց Աստղիկ Գալեյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այս հարցով փորձել են դատարան դիմել և պատիվ պահանջել, սակայն փաստաբանի հետ զրուցելուց հետո հասկացել են, որ խոչընդոտներ կան։
Մանրամասները՝ տեսանյութում։