Բայդենը դեռ պետք է վերջնական որոշում կայացնի F-16-ի վերաբերյալ․ Սալիվան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել F-16 կործանիչներն Ուկրաինային փոխանցելու վերաբերյալ, կիրակի օրը CNN-ի եթերում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Այս մասին գրում է Politico-ն։
«Միացյալ Նահանգները մոբիլիզացրել է բացառիկ ջանքեր՝ Ուկրաինային ժամանակին և ամբողջությամբ ապահովելու համար անհրաժեշտ ամեն ինչ՝ այս հակահարձակումն սկսելու համար։ Այժմ, երբ մենք դա արել ենք, մենք կարող ենք ակնկալել Ուկրաինայի երկարաժամկետ կարողությունը պաշտպանվելու և ռուսական ագրեսիան զսպելու համար: Չորրորդ սերնդի կործանիչները, արևմտյան F-16 կործանիչները կարևոր են այս պայքարի համար», - ասել է Սալիվանը: