Վագների ջոկատները հասել են Բախմուտի արևմտյան վարչական սահման․ ISW
Վագների ջոկատները, ըստ երևույթին, հասել են Բախմուտի արևմտյան վարչական սահման, ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերջին զեկույցում։
Վերլուծաբանները նշում են, որ ռուսական հեռուստատեսությունը հայտնել է ուկրաինական փոքրիկ քաղաքի ենթադրյալ վերջնական գրավումը որպես դարաշրջանային իրադարձություն:
Ինստիտուտը նշում է պետական հեռուստատեսության այս հաղորդումների և ռուս ուլտրաազգայնական բլոգերների ավելի սթափ հայտարարությունների հակադրությունը, որոնք խոսում են Բախմուտից հետո Չասով Յար գյուղերն ու քաղաքները գրավելու անհրաժեշտության և հնարավորությունների մասին։