Բրազիլիայի նախագահը բացատրել է, թե ինչու չի հանդիպել Զելենսկու հետ
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան բացատրել է, թե ինչու չի կարողացել հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ճապոնիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում։
Ըստ AFP-ի՝ Բրազիլիայի նախագահը Ճապոնիայում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Ուկրաինայի նախագահը ուշացել է, իսկ հետո ժամանակ չի եղել։
Ինքը՝ Լուլան, մամուլի ասուլիսում ասել է, որ վշտացած է, քանի որ ցանկանում էր հանդիպել Զելենսկու հետ և զրուցել։