Բախմուտ քաղաքի համար մարտերը շարունակվում են. Ուկրաինայի ԳՇ
Բախմուտ քաղաքի համար մարտերը շարունակվում են։
Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը առավոտյան հաղորդագրության մեջ՝ չհաստատելով քաղաքի կորուստը։
«Բախմուտի ուղղությամբ հակառակորդը շարունակում է հարձակողական գործողություններ իրականացնել։ Բախմուտ քաղաքի համար մարտերը շարունակվում են։ Անցած օրվա ընթացքում հակառակորդը անհաջող փորձել է վերականգնել կորցրած դիրքերը Իվանովսկոյե բնակավայրից հարավ։ Բացի այդ, նա հարձակողական գործողություններ է վարել Գրիգորովկայի ուղղությամբ, սակայն հաջողություն չի ունեցել։ Օդային հարվածներ են հասցրել Բախմուտի և Իվանովսկու շրջաններին»,- ասվում է Ուկրաինայի գլխավոր շտաբի հաղորդագրությունում։