Դժվարանում եմ ասել, թե ինչի համար է պետք կոալիցիան ՀՀԿ-ին. Թևան Պողոսյան
«Ես երբևէ կողմանկից չեմ եղել արհեստական կոալիցիաների ձևավորմանը, և մինչ այս կոալիցիաների ձևավորումը այդ արհեստականության վրա է հիմնված եղել և դրական որևէ կոալիցիայի պատմություն չկա: Դժվարանում եմ ասել, թե ինչի համար է պետք կոալիցիան ՀՀԿ-ին, քանի որ նրանք ունեն անհրաժեշտ քվեները պատասխանատվություն վերցնելու համար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը` անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելու հավանականությանը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա նա ասաց, որ ՀՅԴ-ի համար միգուցե կոալիցիան հնարավորություն է կյանքի կոչելու իրենց խոստումները, տեսլականները: