Գանձակում նռնակ է պայթել
Գյանջայում(Գանձակ) նռնակ է պայթել։
APA-ի հաղորդմամբ՝ անհայտ անձը նռնակ է նետել սրճարանի վրա։ Նռնակը պայթել է, դեպքի պահին մարդիկ չեն եղել, զոհեր և վիրավորներ չկան:
Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել, դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ։