ՌԴ նախագահին ու դեսպանին ենք դիմում, հերոսի մորն են դատում, արձագանքե՛ք. զոհվածի հայր
Խնդրում ենք Ռուսաստանի նախագահին և մնացած մյուս երկրների նախագահներին, որպեսզի իրենց դեպաններին ուղորդեն՝ կանգնեցնել այս անօրինականությունները: Այս մասին Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ հայտարարեց 44-օրա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:
Գալեյանը դիմում է այն երկրներին, որոնք իրենց համարում են ժողովրդավարական:
«Խնդրում ենք արձագանքել այս գործողություններին: Ուզում ենք լսել ՌԴ նախագահի արձագանքը: ՌԴ նախագահին ու դեսպանին ենք դիմում, հերոսի մորն են դատում, արձագանքե’ք. զոհվածի հայր»,-նշեց Գալեյանը: