«Ինձ տարեք դատեք». զոհվածի հայրը չէր կարողանում զսպել հուզմունքը. դատարանի մոտ լարված իրավիճակ է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին:
Իրավիճակը խիստ լարված է դատարանի մոտ. 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները փակել են ճանապարհը:
«Ինձ տարեք դատեք», - ոստիկաններին ասաց զոհված զինծառայողի հայր Վահիդ Սահակյանը, ով չկարողացավ զսպել հուզմունքը: