Փոխնախարարը ռումինացի գործընկերոջ հետ անվտանգությանն առնչվող հարցեր է քննարկել
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բոգդան Թեբրեային և նորանշանակ ռազմական կցորդ փոխգնդապետ Սանդու Վալերիկա Պիրոսկային:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռումինիայի հետ պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը հաստատել են համագործակցության զարգացման պատրաստակամությունը և պայմանավորվել են 2016 թվականի համար մշակել պաշտպանական բնագավառում համագործակցության իրատեսական ծրագիր:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: