Մենք կոչ ենք անում Չինաստանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա․ G7
Չինաստանի իշխանությունները պետք է ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա՝ ստիպելու նրան դուրս բերել զորքերը Ուկրաինայից։ Պեկինին նման կոչ են արել G7 երկրների ղեկավարները համատեղ հայտարարության մեջ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունենում ճապոնական Հիրոսիմայում։
«Մենք կոչ ենք անում Չինաստանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու իր ռազմական ագրեսիան և անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն իր զորքերը դուրս բերել Ուկրաինայից»,- ասվում է փաստաթղթում, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը կոչ է արվել աջակցել տարածքային ամբողջականության, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ու նպատակների վրա հիմնված համապարփակ, արդար և կայուն խաղաղությանը և ուղիղ երկխոսություն հաստատել Կիևի հետ։